Քո տեմպով
Ընտրիր զբաղմունքն ու բարդության մակարդակը՝ տանը կամ դպրոցից հետո պարապելու համար։
Գրելու վարժություններ և մաթեմատիկա՝ մեկ հավելվածում
Alphanumic-ի հետ վարժվիր ձեռքով գրել անգլերեն բառեր և հիշիր դրանց ճիշտ գրությունը։ Ծանոթացիր անգլերենի այբուբենին, գրիր տառերն ու թվերը հուշումների օգնությամբ և խաղալով լուծիր մաթեմատիկական առաջադրանքներ։
Առանց գովազդի
Հավելվածի միջերեսը, ձայնային ուղեկցությունն ու ուսումնական առաջադրանքներն անգլերեն են։
Ընտրիր զբաղմունքն ու բարդության մակարդակը՝ տանը կամ դպրոցից հետո պարապելու համար։
Բարի ու աջակցող արձագանքը երեխաներին քաջալերում է նորից փորձել՝ առանց ճնշման։
Անգլերենի այբուբեն, բառերի ուղղագրություն, ձեռագիր, մաթեմատիկա և գունավորում, ինչպես նաև օրորոցայիններ՝ հանգստի համար։
Ծանոթացիր անգլերենի բոլոր 26 տառերին՝ կենդանիների պատկերներով քարտերի և բառերի օրինակների միջոցով։ Լսիր տառերի անունները, գտիր դրանք բառերի մեջ և կատարիր գրության պարզ վարժություններ։
Փորձիր անգլերեն բառերի ուղղագրության խաղը․ լսիր բառը և սովորիր ճիշտ գրել այն։

Մենք Alphanumic-ը ստեղծող անկախ թիմն ենք։ Ուզում ենք, որ տանը և դպրոցից հետո սովորելը լինի հաճելի ու հետաքրքիր։ Դրա համար մեկ հավելվածում միավորել ենք անգլերեն տառերն ու բառերը, մաթեմատիկան և ստեղծագործական կարճ խաղերը՝ տեղ թողնելով նաև հանգստի համար։

Alphanumic: Spelling & Math
Հավելվածի միջերեսը, ձայնային ուղեկցությունն ու ուսումնական առաջադրանքներն անգլերեն են։
Յոթ բաժիններից յուրաքանչյուրում զբաղմունքների մի մասը հասանելի է անվճար։ Alphanumic Pro ամսական կամ տարեկան բաժանորդագրությամբ կստանաս ավելի շատ ուսումնական առաջադրանքներ, գունավորման նկարներ և հանգստի տեսարաններ, ինչպես նաև հավելվածից առանց համացանցի օգտվելու հնարավորություն։